|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում արևմտյան սպառազինության արտադրության ցանկացած օբյեկտ Ռուսաստանի զինված ուժերի համար կլինի օրինական թիրախ, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ Գերմանիան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ սկսել է հեռահար գործողության համակարգերի ստեղծման աշխատանքները։ Լրագրողները Պեսկովին խնդրել են մեկնաբանել այդ հայտարարությունը։
«Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած նմանատիպ օբյեկտ մեր զինված ուժերի համար կլինի օրինական թիրախ», - լրագրողներին ասել է Պեսկովը։