|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության` հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ընդգրկված է «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի արտադրության լիցենզիա տալու մասին հարցը: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 28-րդ հոդվածներին, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին բաժնի 4-րդ կետին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի թիվ 2048-Ն որոշման համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ «Զենքի (քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում) արտադրության» լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ՍՊ ընկերությանը «Զենքի արտադրության» լիցենզիա հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի հիման վրա լիցենզավորման գործընթացը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությամբ: