|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հոլիվուդյան հայտնի Warner Bros. Entertainment կինոընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Նշվում է, որ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել էր 2020թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ երկու րոպե տևողությամբ տեսահոլովակ, որում լսվում է 2012թ. նկարահանված` Բեթմենի մասին պատմող «Խավարի ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի երաժշտությունը:
Կինոընկերության բողոքից հետո տեսանյութը հեռացվել է:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր, որ քարոզչական նպատակներ հետապնդող հոլովակում իրենց ֆիլմի երաժշտության օգտագործումը տեղի է ունեցել առանց իրենց թույլտվության: