|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ 5 մարզի և Ազովի ծովի ջրատարածքի վրա 59 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել են 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 26 անօդաչու խոցվել է Բելգորոդի մարզի երկնքում, 23-ը՝ Վորոնեժի, երեքական անօդաչու՝ Կուրսկի, Բրյանսկի և Տամբովի և մեկը՝ Ազովի ծովի ջրատարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։