կարևոր
3415 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 17:48
Քաղաքական

Կոնկրետ ո՞ր քարտեզով է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնվել են․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկիրը սեփական դյուքանն է, և կարա ոտքի վրա որոշի պատգամավորներին արգելել իրենց լիազորությունների շրջանակներում գործունեություն ծավալել»,-ԱԺ-ում ընթացողկառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Անցած հարցուպատասխանին, որ ոտքի վրա որոշում էիք՝ մենք իրավունք ունենք ծանոթանալ այս կամ այն փաստաթղթին, հետո թութակի պես ԱԳՆ-ն անհասկանալի մի ձևակերպում է տալիս, դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է: Իրականում Ադրբեջանի հետ բանակցություններում սեղանի վրա դրված փաստաթղթերին, որ մենք ծանոթանում էինք, նաև հանրությանը բոլոր կետերը չբացահայտելով մեր անհանգստություններ էինք  փոխանցում, հասկանում էին՝ ինչ ենք անում: Հասկանում էինք, որ պետք է դիմագրավենք այս իշխանությունների  ամիսներ շարունակ այն մանիպուլյցիային, կեղծիքին, սեփական ժողովրդին խաբելուն, թե ժողովուրդ, երկնքից իջել է խաղաղությունը, հեսա-հեսա ստորագրում ենք, մենք ասում էինք՝ սուտ է: Մենք տեսնում էինք այն կետերը, որոնք այդ փաստաթղթերում ներկայացնում է Ադրբեջանը, տեսնում էինք վտանգները: Հասկանալով, որ դա դժվար է հրամցնել ժողովրդին, կառավարությունը հատիկ-հատիկ, առանց ստորագրելու փորձում է ի կատար ածել այդ բոլոր պահանջները, որ վերջում մի սպիտակ թուղթ բերի, ասի՝ տեսեք, խաղաղության, ավելի ճիշտ պարտության դրոշը բերել եմ վավերացնելու»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում