|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ստամբուլի Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի տվյալների համաձայն՝ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան նահանգում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Շատախ (Չաթաք) շրջանի Աքչաբյուք գյուղի մերձակայքում: Ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3.9 բալ:
Վերհիշյալ ինստիտուտին զուգահեռ երկրաշարժի մասին հայտնել է նաև Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD): Ըստ «AFAD»-ի՝ Աքչաբյուք գյուղի մերձակայքում գրանցված ցնցման ուժգնությունը եղել է ոչ ավել քան 3.6 բալը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել: