Միասին կարող ենք
կարևոր
586 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-09 22:21
Քաղաքական

Պետք է պայքարել յուրաքանչյուր քվեի համար, ոչ թե միմյանց դեմ. Սամվել Հակոբյան

Պետք է պայքարել յուրաքանչյուր քվեի համար, ոչ թե միմյանց դեմ. Սամվել Հակոբյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Սամվել Հակոբյանը գրել է.

«Մանթո՞ ես։ Ես էլ։

Բայց պանիկան անիմաստ է, հիասթափվելն ու իրար քլնգելը՝ կործանարար։ Դա հենց ՔՊ-ի ուզածն է։

Նայենք փաստերին․ ընտրություններից առաջ, ընթացքում և հետո եղել են բազմաթիվ խախտումներ։ Սխալ հաշվարկների մասին փաստերը շատանում են, և դա լուրջ հիմք է տալիս կասկածելու, որ խնդիրը համատարած է։

Շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից մեկին փորձում են դուրս թողնել խաղից՝ ՔՊ-ի համար ապահովելով պակասող մանդատները՝ 3/5 ունենալու համար։ Ռեպրեսիաները շատանում են։ Խղճուկ բռնապետն ինքն իրեն քննիչ, դատախազ ու դատավոր է նշանակել։

Ու այս ամենով հանդերձ՝ ՔՊ-ն 50% չի տարել։ Առնվազն կես միլիոնից ավելի մարդ հասկացել է, որ Նիկոլը խաբեբա է։

Պետք է պայքարել յուրաքանչյուր քվեի համար, ոչ թե միմյանց դեմ։

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հիմա, նպատակահարմար չենք գտնում արձագանքել մեր հասցեին հնչող բոլոր զառանցանքներին ու մեղադրանքներին։ Այս պահին դա երկրորդական է։

Հանձնվելը լուծում չէ։ Պետք է շարժվել սառը գլխով, պաշտպանել յուրաքանչյուր քվեն և ամբողջությամբ հասկանալ տեղի ունեցածը։

Իսկ եթե, Աստված չանի, ամեն ինչ վերջնականապես ձախողվի, դեռ շատ ժամանակ կունենանք իրար ասելու, թե ով ինչ արեց և ինչ չարեց... էլ կաշկանդող ոչինչ չի լինի»: