Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցերն են:
Նախքան օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակների թեկնածուներ Գևորգ Պետրոսյանին, Նորա Առուստամյանին և Հակոբ Նազարյանին մանդատներ տրամադրելու մասին:
«Շնորհավորենք մեր գործընկերներին: Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի՝ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորները երդվում են Ազգային ժողովի՝ իրենց մասնակցությամբ առաջին իսկ նիստում»,- ասաց ԱԺ նախագահը՝ ձայնը տալով նոր պատգամավորներին:
Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նորա Առուստամյանը ընթերցեցին պատգամավորների երդման տեքստը և անցան իրենց աշխատանքային պարտականություններին:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը և Հարություն Ղարագյոզյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, և հիմա ԿԸՀ-ն նրանց մանդատները հատկացրել է ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների ընտրական տարածքներում առավել շատ ձայներ հավաքած հաջորդ թեկնածուներին: