կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 11:51
Քաղաքական

ՀՀ իշխանությունն Ալիեւի այս օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկություն ունի․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանությունն Ալիեւի այս օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկություն ունի․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքի, Սևանի կամ Երևանի նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունները պետք է ընդունել որպես փաստ, Ադրբեջանի օրակարգում գտնվող հարց։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն այս օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկություն ունի։

Կա՞ մեկը, ով կասկածում է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում անկեղծ չէ կամ զուտ քարոզչական նպատակներով է նման տեքստեր հնչեցնում։

Ես վստահ եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ նպատակ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական ամենատարբեր գործիքակազմով հասնել Հայաստանի ամբողջական բռնազավթմանը։

Թե դա որտեղից կսկսեն, ինչ ժամկետներում կիրականացնեն, արդեն տեխնիկական խնդիր է։

Իշխանությունն իր ներքին և արտաքին քաղաքականությամբ միայն արագացնում է այս գործընթացները՝ այդ ճանապարհին կոտրելով ցանկացած դիմադրություն, որը կարող է խանգարել սցենարային այդ զարգացումներին։