|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
«Հետևելով քարոզարշավին և բոլորի ծրագրերին՝ սա միակ ուժն է, որ, գալով իշխանության, սրանց պատիժը տալու է։ Ռոբերտ Քոչարյանն է եղել, որի տասը տարիների կառավարման ընթացքում 20-ից ավելի պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, որն այսօր սրանք մերժում ու մոռացության են տալիս: Սփյուռքը համախմբվեց Հայաստանի շուրջ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, և այդ ընթացքում մենք տեսանք, թե որքան ծաղկեց Հայաստանը։ Այդ տասը տարիների ընթացքում բարձր մակարդակի վրա են եղել մեր արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունն ու դաշնակցային հարաբերությունները»,- Կոտայքի մարզում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ նման կարծիք է հայտնել ներկա քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։