|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն, էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից. իր տելեգրամյան ալիքում նշել է Լևոն Քոչարյանը:
«Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»,- հայտարարել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևը այսօր հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Արցախյան առաջին պատերազմի երկու հերոսների նկատմամբ, բացի ադրբեջանցիներից, ատելությամբ է լցված նաև ՀՀ-ում ադրբեջանական շահերի ջատագով Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը: