|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իլհամ Ալիևի փեսա` երգիչ Էմին Աղալարովը 7 дней պարբերականին տված հարցազրույցում մի զվարճալի պատմություն է պատմել՝ կապված Ալիևի հետ: Էմինը պատմել է, որ երեխաներն այժմ Բաքվում են, քանի որ դպրոց են հաճախում, իսկ ինքը չի կարողանում հաճախ նրանց այցելել, սակայն երբ հանդիպում են, աշխատում է իր ժամանակն ամբողջությամբ նրանց նվիրել, և հենց այդ ժամանակ տղաները սկսում են կարգադրությունների շարքը:
«Երբեմն, սակայն, խիստ եմ լինում: Որդիս՝ Միկայիլը, մի օր ինձ ասաց. «Դու մեզ հիմա պատժումս ես, իսկ կգա մի օր, որ քեզ կպատժեն»: Ես զարմացա և հարցրեցի, թե ո՞վ պետք է ինձ պատժի: «Պապիկը»,- պատասխանեցին նրանք: Իսկ պապիկը Ադրբեջանի նախագահն է: Տեսնում եք՝ ինչ վտանգավոր իրավիճակում եմ հայտվնել` նման աներ ունենալով»,- կատակել է նա:
Ալիևի թոռնիկների շքեղ առանձնատունը՝ ստորև: Ի դեպ, այն կազմված է երկու միանման տներից: Նման տուն կառուցելու որոշում կայացվել է երկվորյակների ծնվելուց հետո:



