Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ իշխանության կազմում տեղի ունեցող փոփոխությունները լոկ անձերի մակարդակով են: «Հիմա սպասենք, թե երբ ծրագիրը կհրապարակվի, կհասկանանք` անձերի փոփոխություննե՞ր են, թե՞ համակարգային: Իշխանափոխության անհրաժեշտություն կա»,- այսօր լրագրողներին ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Նրա խոսքով՝ համայնքները, որտեղ ընտրվել են ոչ իշխանական ուժի ներկայացուցիչները, փոքր են, իսկ ավելի խոշոր համայնքներում պատկերը բոլորովին այլ է: «Այն համայնքներում, որտեղ տեղի ունեցան փոփոխություններ, փոքր համայնքներ էին, իսկ ավելի խոշոր համայնքներում, օրինակ՝ Գորիսում, այլ պատկեր է: Հասկանալի է, որ, մինչև մարզպետի փոփոխություն չլինի, ունենալու եք նույն իրավիճակը: Էջմիածնում, տեսանք, պատմությունները կրկնվում են: Մեր երկրում Չիկագոյի պատմությունների կրկնությունն է»,- ասաց նա:
Պողոսյանի բնորոշմամբ՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները թեժ պայքարով են ընթանալու և «օգտագործվելու է ընտրախախտումների փաթեթ»:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի այն պնդմանը, թե Հայաստանում իշխանական ուժին այլընտրանք չկա, Թևան Պողոսյանը նշեց. «Ասել, որ ընդդիմությունն այս ու այն չունի, լավագույն արգումենտն է: Իսկ ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին ամբողջ օրը շնորհակալություն էին հայտնում ընդդիմադիրներին: Դե ասեիք` հելեք, գնացեք, մեզ պետք չեք: Հենց նեղն եք ընկնում, նոր եք ասում»: