Միասին կարող ենք
կարևոր
1933 դիտում, 2 ժամ առաջ - 2026-05-02 18:33
Աշխարհ

ԱՄԷ-ն հայտնել է օդային երթևեկության կարգավորման մասին

ԱՄԷ-ն հայտնել է օդային երթևեկության կարգավորման մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների ավիացիոն վարչությունը հայտնում է, որ երկրում օդային երթևեկությունը կարգավորվել է այն բանից հետո, երբ չեղարկվել են փետրվարի 28-ին՝ Իրանում պատերազմի սկզբում, ներդրված նախազգուշական միջոցները, փոխանցում է The Guardian-ը։

«Որոշումն ընդունվել է շահագործման և անվտանգության պայմանների համակողմանի գնահատումից հետո՝ համապատասխան կառույցների հետ համակարգմամբ», - հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Միևնույն ժամանակ Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ կվերսկսի ուղևորափոխադրող թռիչքները դեպի Իրաքում գտնվող Բաղդադի, Բասրայի և Էրբիլի օդանավակայաններ։