Միասին կարող ենք
կարևոր
901 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-02 17:27
Քաղաքական

Մենք մտել ենք պայքարի մեջ հաղթելու համար. սա անկասկած. Ռոբերտ Քոչարյան

«Մենք միշտ ասել ենք, որ մեր հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է, և սա ինչ-որ չափով մեզ նաև պարտավորեցնում է միգուցե կոռեկտության ավելի մեծ աստիճան ունենալ բոլորի նկատմամբ, քան անհրաժեշտ է զուտ ընտրապայքարի տրամաբանության մեջ։ Բայց մի հատ հետ նայենք, ասենք՝ այս վերջին հինգ տարին անզիջում պայքարը ո՞վ է մղել: Ամենառադիկալ ընդդիմադիր ուժը ո՞վ է եղել, որը մասնակցել է բոլոր և՛ փողոցային, և՛ խորհրդարանական ամենասուր քննարկումներին կամ իրադարձություններին։ Մենք ենք եղել:

Միգուցե նաև այս ընթացքում մեր ակտիվությունը և մեր այդ ռադիկալիզմը ավելի մեծ սպասելիքներ է առաջացրել, քան մենք ի վիճակի ենք եղել ապահովել: Եվ դա ինչ-որ չափով ենթադրում է, որ նաև մաշեցնում էր կոնկրետ մեզ որպես քաղաքական միավորի, բայց դա մաշեցնում էր նաև իշխանությանը, և այդ առաքելությունը, այդ բեռը մենք էինք տանում: Սա փաստ է և չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է դա ժխտել, որովհետև այսօր թունդ ընդդիմադիրներ են դառել նրանք, ովքեր շատ բարեհամբույր շփվում էին և համագործակցում էին նաև ՔՊ-ի հետ: Սա ակնհայտ է, չէ՞, երևում է սա: Բայց կրկնում եմ՝ մեր նպատակը հիմա այս մարդուց ազատվելն է, այս չարիքից ազատվելն է, և սա միակ ճանապարհն է՝ Հայաստանն ազատելու նաև ապագա արհավիրքներից: Մենք մտել ենք պայքարի մեջ հաղթելու համար: Սա անկասկած»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: