|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել նախարարությունում հնչեցված կրակոցի դեպքից, որի հետևանքով կա վիրավոր․
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր։