կարևոր
664 դիտում, 50 րոպե առաջ - 2026-09-09 20:48
Հասարակություն

Բյուրեղավանի բնակիչները շարունակում են բուժօգնության դիմել թունավորման բռնկման ֆոնին. «Sputnik Արմենիա»

Բյուրեղավանի բնակիչները շարունակում են բուժօգնության դիմել թունավորման բռնկման ֆոնին. «Sputnik Արմենիա»

Բյուրեղավանի բնակիչները շարունակում են բուժօգնության դիմել թունավորման բռնկման ֆոնին. Արմեն Վարդումյանը «Sputnik Արմենիա»-ին տեղեկացրել է, որ ախտանշանները նույնն են՝ փորլուծություն, սրտխառնոց, փսխում։

Ընդ որում, Ջրային կոմիտեի ղեկավար Արամազդ Ղալամքարյանը պնդում է, որ Բյուրեղավանի կենտրոնացված ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել:

Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ ստուգված բոլոր հասցեներում ջրի մեջ քլորի պարունակությունը եղել է սահմանված նորմերի սահմաններում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության էին դիմել սեպտեմբերի 6-ին: Նմանատիպ նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն՝ լուծ։

Սակայն Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։