|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:
Նշվում է նաև, որ համանախագահները մոտ ապագայում կայցելեն տարածաշրջան: