Միասին կարող ենք
կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 14:50
Տարածաշրջան

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով

Ստամբուլում թմրանյութի դեմ պայքարի շրջանակներում իրականացված օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները ձերբակալել են մի շարք հայտնի անձանց։ Նրանց թվում են թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ֆիքրեթ Օրմանը և գործարար Հաքան Սաբանջըի։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Տվյալ գործի շրջանակում, Սաբանջըի եղբայրը՝ Քերիմ Սաբանջըն, ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկրից Թուրքիա վերադառնալիս։ Ձերբակալվածների թվում է նաև մոդել Գյուզիդե Դուրանը։

Ըստ տեղեկությունների՝ քննության շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել նաև թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Բուրաք Էլմասի, դերասանուհի Հանդե Էրչելի և մոդել Դիդեմ Սոյդանի նկատմամբ։

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ օպերացիան իրականացվում է թմրանյութերի ձեռքբերման և օգտագործման վերաբերյալ կասկածների հիման վրա։ Գործով քննությունը շարունակվում է, և չեն բացառվում նոր ձերբակալությունները: