|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Նյու Յորքում կկազմակերպի բարեգործական ամենախոշոր դրամահավաք-երեկոն:
Ըստ Horizon-ի՝ բարեգործական երեկոյին աջակցություն կցուցաբերեն հոլիվուդյան հայտնի դերասաններ Թոմ Հենքսը և Լեոնարդո Դի Կապրիոն, երգչուհի Արիանա Գրանդեն, հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը, հաղորդավար Քոնան Օ’Բրայենը և այլ հայտնիներ:
Երեկոն կվարի հայկական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Անդրեա Մարտինը:
Երեկոյին իրենց մասնակցությունը կցուցաբերի մոտ 400 հյուր, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասաններ, բլոգերներ և լրագրողներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Լեոնարդո Դի Կապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին 65 հազար դոլար նվիրատվություն էր կատարել: