Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանցիներն ընտրեցին Սումգայիթը, որովհետև այստեղ թմրամոլները շատ էին և տեղացի բնիկների /մյուս ազգությունների/ կողմից լուրջ հակադրության չէին հանդիպի. անդրադառնալով Սումգայիթում հայերի ցեղասպանության 25-րդ տարելիցին` լրագրողներին ասաց ՍԴ խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը:
Ըստ նրա` Սումգայիթը Բաքվից հեռու էր ընդամենը 25 կմ, հետևաբար` ադրբեջանցիների համար սա եւս մի առիթ էր. «Սումգայիթի ջարդը բացահայտ Ցեղասպանություն չձևակերպվելու գործում միակ մեղավորը «դատարանների ձախողումներն» են»:
Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит...Геноцид...Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանն էլ նշեց, որ Սումգայիթի ջարդը «Հայաստանն առանց հայերի» թուրքական ծրագրի իրագործումն էր:
«Հիշենք 1904 -1905թթ. ջարդերը, 1918 Բաքվի կոտորածը, որի շնորհիվ էլ ստեղծվեց Ադրբեջան պետությունը, որը, որպես այդպիսին, նախկինում գոյություն չուներ: Սումգայիթի ջարդը Ղարաբաղյան շարժման հետևանքն էր»,-նշեց Ուլուբաբյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ինքը իրական զոհվածների թվի վերաբերյալ կատարել է տևական ուսումնասիրություն, ըստ որի` զոհվել է ավելի քան 100 հայ, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն անգամ հերքում է պաշտոնական այն տեղեկատվությունը, որի համաձայն` զոհվածների թիվը հասնում է 26-ի: