|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանը կգլխավորի ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով համաժողովը: Այդ նշանակումը սուր քննադատության է արժանացել միջազգային կազմակերպության բազմաթիվ անդամների կողմից: Նրանք պնդում են, որ դա վատ գաղափար է` հաշվի առնելով երկյուղները, որ Թեհրանը միջուկային զենք է մշակում. տեղեկացնում է mignews.com-ը:
Համաժողովում, որն անցկացվելու է մայիսի 27-ից հունիսի 23-ը, քննարկվելու են միջուկային անվտանգությանը, տիեզերքում սպառազինությունների մրցավազքին, ռադիոլոգիական զենքի արտադրությանը, զանգվածային ոչնչացման այլ զենքերի արտադրությանը եւ կուտակմանը վերաբերող հարցեր: Համաժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները հանձնարարականներ են լինելու:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության մամուլի քարտուղար Էրին Պելթոնը հայտարարել է, որ երկիրը, որի նկատմամբ ՄԱԿ-ը միջուկային զենք մշակելու կապակցությամբ պատժամիջոցներ է սահմանել, չի կարող նախագահել նման համաժողովը: Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները չեն մասնակցի միջոցառմանը: