|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հայաստանի ազգային հավաքականը մարտին սպասվող միջազգային դադարի ընթացքում ստուգողական հանդիպում կանցկացնի։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային ընտրանիները կմրցեն ընկերական խաղում։
Հանդիպումը կայանալու է մարտի 29-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 18:00-ին։
Հիշեցնենք նաև, որ մինչ այդ՝ փետրվարի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականը կիմանա իր մրցակիցներին Ազգերի լիգայի նոր խաղարկությունում։