կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-25 10:30
Հասարակություն

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։

Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։