|
Փոխարժեքներ
20 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.21 |
| EUR | ⚊ | € 444.85 |
| RUB | ⚊ | ₽ 4.8685 |
| GBP | ⚊ | £ 511.21 |
| GEL | ⚊ | ₾ 140.89 |
Ներքին գործերի նախարարությանը վերապահվում է իր գործունեությանը վերաբերող որոշ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործեր քննել, որոնք ներկայումս վերապահված են Վարչական դատարանին: Այս և նման փոփոխություններ են նախատեսված Վարչական դատավարության եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, որը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։
Փոփոխության համաձայն պարզեցվում են մի շարք դատավարական ընթացակարգեր: Ներկայիս 5 դատավորի կազմով գործը քննելու փոխարեն այն քննվի 3 դատավորի կազմով, որ մյուս երկու դատական կազմերը կարողանան ներգրավվել այլ գործերում ևս:
Օրենքում որոշակի հստակեցումներ են կատարվում, որ վարչական դատավարության գործարկված էլեկտրոնային համակարգը կարողանա ավելի լավ աշխատել:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Նախագիծը ներկայացնող փոխնախարարին ու Վլադիմիր Վարդանյանին ընդդիամդիր պատգամավորները մի շարք հարցեր ուղղեցին։