|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն օգոստոսի 25-ին փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այնուհետև վերաբացվել է։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
«Տեղեկացնում ենք, որ «Ազգերի պալատում» առաջացած հարցն այժմ լուծվել է։ Բոլոր մուտքերը վերաբացվել են», - մեջբերում է գործակալությունը հայտարարությունից։
Թե կոնկրետ անվտանգային ինչ խնդիր է առաջացել՝ ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում չեն նշել։
«Ազգերի պալատի» շենքում է գտնվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը։ Ըստ Retuers-ի՝ այն նաև հանգույց է հանդիսանում դիվանագետների, հումանիտար ոլորտի աշխատողների և պետական պաշտոնյաների համար։