կարևոր
979 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-14 22:42
Քաղաքական

Մհերն էլ էր այս ռեժիմի օրոք ենթարկվել քաղաքական հետապնդման եւ ազատազրկվել․ Աշոտյան

Մհերն էլ էր այս ռեժիմի օրոք ենթարկվել քաղաքական հետապնդման եւ ազատազրկվել․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Մհերին նվիրված հուշ-երեկոյի մասին եթերից տեղեկացա, թե չէ սիրով կմասնակցեի։

Ստացվեց այնպես, որ իր հետ ամենաինտենսիվ եւ ջերմ շփումը ունեցել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պատգամավորական այցելությունների ընթացքում բացահայտեցի կարգին մարդու։

Իրար ավելի հեշտ եւ պարզ էինք հասկանում նաեւ այն պատճառով, որ Մհերն ինքը այս ռեժիմի օրոք ենթարկվել էր քաղաքական հետապնդման եւ ազատազրկվել։

Հիշատակդ վառ, Մհեր ջան։

Հ.Գ. Берегите хороших людей – их так мало осталось».