Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
MediaHub-ը գրում է․ Համացանցում բուռն քննարկումների առարկա էր դարձել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքը: Մամուլում գրվեց, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ցավոք, կինը նույն օրը մահացել էր, իսկ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։
«Քրեական վարույթ ունենք նախաձեռնված, նախաքննություն է կատարվում, անհրաժեշտ գործողություններ են կատարվել և շարունակվում են: Այս պահի դրությամբ քրեական հետապնդման ենթարկվող անձ չունենք»,- տեղեկացրեց նա։
Ի դեպ, համացանցում քննարկումների առանցքային միտքն այն է, որ ՔՊ-ական գործչի կնոջ մասնակցությամբ մահացու վրաերթի գործը կկոծկվի:
Նշենք, որ նախկին պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանի անունը ևս կապվում է աղմկահարույց մի գործի հետ: Հիշեցնենք, 2020 թվականի մայիսի 11-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացին արագ ընթացող հեծանիվով սլացել էր այն ժամանակ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողքով։ Արթուր Ալեքսանյանը՝ այդ հեծանիվով ընթացող քաղաքացին, նույն թվականի մայիսի 12-ին դատախազի ցուցումով ձերբակալվել էր:
Իսկ ահա նույն Նիկոլայ Բաղդասարյանի կինը, որը տարեց կնոջ մահվան ենթադրյալ մեղավորն է (սա կպարզի քննությունը), փաստացի քրեական հետապնդման չի ենթարկվել (գոնե այս պահի դրությամբ) և աշխատանքի է գնում: MediaHub-ը ճշտեց, որ նրա մոտ գրանցումները հնարավոր են միայն նոյեմբեր ամսին, քանի որ ամբողջ հոկտեմբեր ամսվա համար հիվանդներ ընդունելու գրանցման հնարավորություն այլևս չկա:
Ավելին, մեզ ասացին, որ Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստվում է սեփական բժշկական կենտրոնը բացել, աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:
Աղբյուրը՝ MediaHub.am