կարևոր
1375 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-13 21:55
Հասարակություն

Ձյուն, բուք, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ձյուն, բուք, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեղրու լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Դիլիջան քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Արարատի և Կոտայքի մարզերում, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի, Արագածի, Ապարանի, Անիի, Ամասիայի, Աշոցքի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում։

Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։