Միասին կարող ենք
կարևոր
661 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-16 16:01
Հասարակություն

«Grand Candy»-ի «ISUZU»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը եղել է ոչ սթափ

«Grand Candy»-ի «ISUZU»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Զ.-ն իր վարած «ISUZU» մակնիշի բեռնատարով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող տանող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ երբ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում ստացվել էին օպերատիվ տեղեկությունները, ահազանգողը հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել Ճամբարակից դեպի Տավուշի մարզ, հստակ վթարի վայրը չէր կարողացել հայտնել։Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած), իսկ ավտոմեքենան պատկանում է «Grand Candy» ընկերությանը։