Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 421.97 |
RUB | ⚊ | ₽ 3.91 |
GBP | ⚊ | £ 501.63 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է:
Կորոնավիրուսի շրջանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնողներն են առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
2020-2022 թվականներին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Երեւանի փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս, որից հետո ազատ արձակվեց»։