Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, որում իրենց բացթողումն ունեն իրավապահ մարմինները, «երբ ամեն օր սամասուդի` ինքնադատաստանի ականատես ենք լինում». ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիսի կրակոցներին եւ, առհասարակ, երկրում ստեղծված մթնոլորտին` նշեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պատգամավորը ցավում է, որ նման խնդիրներն այս մակարդակում են լուծվում, նման մեթոդներով: Նա էլ է կարծում, որ դա անպատժելիության, բարձիթողիության արդյունք է:
«Հայաստանում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց զավակներ ապահովագրված չեն, եւ դա իրենք էլ պետք է գիտակցեն: Երբ Հայաստանում տիրում է մի մթնոլորտ, մի վիճակ, որ ցանկացած խնդիր կարելի է լուծել տղայական մակարդակով, դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում»,- նշեց Քոքոբելյանը:
Պատգամավորի կարծիքով` իրավապահ մարմինները չպետք է սպասեն, որ դեպքը լինի, հետո ասեն` տեսեք` լուծեցինք, նրանք պետք է բացառեն նմանատիպ դեպքերը: