կարևոր
1081 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-06 13:02
Աշխարհ

Արևմտյան բիզնեսը պետք է ՌԴ-ին, բայց նրա տեղն արդեն ուրիշներն են զբաղեցնում. Պեսկով

Արևմտյան բիզնեսը պետք է ՌԴ-ին, բայց նրա տեղն արդեն ուրիշներն են զբաղեցնում. Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է արևմտյան ընկերությունների վերադարձով, քանի որ ցանկացած տնտեսության պետք են նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Ինձ թվում է՝ սխալ կլինի ասել, որ մենք շահագրգռված չենք այդ ընկերությունների վերադարձով։ Աշխարհի ցանկացած տնտեսություն շահագրգռված է օտարերկրյա ներդրումներով, շահագրգռված է, որ երկիր գան նոր տեխնոլոգիաներ, նոր հմտություններ։ Դա շատ կարևոր է», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռուսաստանի շուկայից հեռացած բիզնեսի վերադարձի հեռանկարները։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ արևմտյան հեռացած ընկերությունները դեռ չեն վերադառնում:

«Այն բիզնեսը, որը հեռացել է, չի վերադառնում։ Հետևաբար այս բոլոր քննարկումները դեռ տեղին չեն։ Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ուստի այլ երկրների բիզնեսն է մեծ հետաքրքրություն դրսևորում, հատկապես այն հատվածների նկատմամբ, որոնք խոշոր արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո ազատվել են», - ասել է Պեսկովը։