|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստան–ԵԱՏՄ ֆորումում տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի ստեղծման օրերից Արևմուտքում կանխատեսում էին դրա ձախողումը, սակայն ավելի քան 10 տարի անց արդյունքները խոսում են հակառակի մասին։
Մանասերյանը շեշտեց, որ Հայաստանը կարողացել է համադրել ԵԱՏՄ-ի անդամակցությունն ու ԵՄ-ի հետ պայմանագիրը, և հարց բարձրացրեց՝ ինչու պետք է Հայաստանը խզի կապերը Ռուսաստանի հետ, երբ անգամ Արևմուտքը պատժամիջոցների պայմաններում շարունակում է առևտուրը Մոսկվայի հետ։
Նա նաև կարևոր համարեց ԵԱՏՄ երկրների միջև միասնական արդյունաբերական բրենդ ստեղծելու և մրցակցությունը փոխարինելու տնտեսական համագործակցությամբ։ Մանասերյանի գնահատմամբ՝ անկախ փորձագետների խորհուրդը կարող է նպաստել, որ որոշումները հիմնվեն փաստերի ու հաշվարկների վրա։
Մանրամասն՝ տեսանյութում։