Փոխարժեքներ
05 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Գերմանիան խոշոր զորավարժություն է անցկացնում, որի նպատակն է զորքեր և սարքավորումներ տեղափոխել Լիտվա, հաղորդում է Associated Press-ը։
Հինգշաբթի Ռոստոկի նավահանգստում Գերմանիայի ռազմական ղեկավարները միացել են Բալթյան երկրների դեսպաններին և այլ երկրների սպաներին՝ դիտելու համար ռազմական տեխնիկայով բեռնված լաստանավը, որը ոստիկանության, հետախուզական ռազմանավի, ականազերծող նավի և ուղղաթիռի ուղեկցությամբ մեկնում էր նավահանգստից դեպի Կլայպեդա։
Ռազմական փորձագետները միաժամանակ ցուցադրել են անօդաչու թռչող սարքերի խոցումը օդում և ջրի վրա, իսկ Eurofighter ինքնաթիռները թռչել են նավահանգստի վրայով։
«Քվադրիգա» անվամբ զորավարժությունները գլխավորում են Գերմանիայի ռազմածովային ուժերը և դրա տարբեր ստորաբաժանումները, որոնց մասնակցում են նաև ցամաքային ուժերը և ռազմաօդային ուժերը։ Զորավարժություններին մասնակցում են 14 երկրներից ավելի քան 8000 զինվորներ։
Դրանց թվում են Բալթիկ ծովի երկայնքով գտնվող ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան։ Գերմանական զինվորականները հայտնում են, որ զորավարժություններին մասնակցում են 40 ռազմանավ, 20 ռազմական ինքնաթիռ և ավելի քան 1800 փոխադրամիջոց։ Գերմանիայի զինված ուժերի՝ Բունդեսվերի շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրոյերը հայտարարել է, որ «այսօր մենք անձամբ տեսնում ենք, թե ինչ է նշանակում, երբ Գերմանիան ստանձնում է միջազգային պատասխանատվություն» և հանդես է գալիս որպես «ՆԱՏՕ-ի համար հուսալի մատակարարման կենտրոն»։
«Քվադրիգան» կտևի մի քանի շաբաթ, և սպասվում է, որ դրա որոշ հատվածներ ժամանակային, թեև ոչ աշխարհագրական առումով, կհամընկնեն Ռուսաստանի և Բելառուսի՝ այս ամսվա վերջին անցկացվելիք համատեղ զորավարժությունների հետ։