|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ Անկարան ունի ենթակառուցվածքներ՝ կողմերի միջև հրադադարի պահպանմանը հետևելու համար, հաղորդում է « «Коммерсантъ»-ը։
Նա ընդգծել է, որ թուրքական կողմը մտադիր է շարունակել միջնորդական գործունեությունը հակամարտությունը կարգավորելու համար։
«Թուրքիան միշտ պատրաստ է կատարել իր պարտավորությունները՝ կողմերի միջև համաձայնագրերի կնքմանն առնչվող գործընթացը առաջ մղելու առումով։ Եթե կա հրադադարի հասնելու համաձայնություն, մենք ունենք անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ հրադադարը վերահսկելու համար»,- Ստամբուլում անցկացված բանակցությունների ժամանակ հայտարարել է Հաքան Ֆիդանը։
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի հիմնական թեման հունիսի 2-ի հանդիպման ժամանակ կողմերը փոխանակել են ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ հուշագրերը։ Միևնույն ժամանակ, ուկրաինական կողմը «անհապաղ հրադադարի» հարցը համարում է առաջնահերթություն։ Այս հնարավորությունը քննարկելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել հրադադարի մոնիթորինգի մեխանիզմների քննարկման անհրաժեշտության վրա։