Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմությունը ամենակարևոր, հիմա քննարկվող ամենակարևոր գործընթացի վերաբերյալ այլընտրանքային տեսակետ է կազմել, գտել, պեղել է մեր շահերն արտացոլող փաստաթղթեր, բերել է փաթեթը, իսկ ՔՊ-ն «հերոսաբար» դիմադրում է։ Այս մասին ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն պնդմանը, որ ընդդիմությունը Հայաստանի տարածքը թվով հստակ չի նշում, հակադարձեց, որ դա ոչ մեկը կասկածի տակ չի դրել և հիշեցրեց, որ այս իշխանության օրոք է այն օկուպացվել։ «Ես անգիր գիտեի նաև, մինչև ձեր իշխանության գալն՝ ինչքան էր ՀՀ-ի և Արցախի զինված ուժերի իրավազորության տակ գտնվող տարածքը՝ 42 հազար քկմ․․․ Էնքան արագ եք հանձնում, ընդունում, որ մարդ չի հասկանում՝ որտեղ է սկսվում, որտեղ ավարտվում․․․ Վախենում ես Տավուշ գնաս, գերի ընկնես» ,-նշեց պատգամավորը։
Վարդանյանի խոսքով՝ ինքնիշխանությունից խոսում է ուժ, որի կառավարման օրոք օտարերկրյա ներդրումային գործարանը տաղափոխվում է՝ Ադրբեջանի կրակոցների պատճառով, ում օրոք նահատակների մարմինը սարերից չենք կարողանում իջեցնել։
Վարդանյանը նիստ էր բերել 4 տների վկայականները, որոնք հանձնելու են ադրբեջանական կողմին։ «Ո՞վ է որոշում՝ որն է Հայաստանը, որը ոչ։ Դուք ՔՊ-ով, վարչությունով հավաքվո՞ւմ եք, որոշո՞ւմ եք՝ սա Հայաստան է, այն ոչ։ Ո՞վ է ձեզ այդ լիազորությունը տվել։ Ո՞վ է ձեզ լիազորություն տվել որոշելու՝ որն է Հայաստանը, որը չէ։ Այդ լիազորությունն ունի միայն ժողովուրդը» ,-եզրափակեց Վարդանյանը։