|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր նոր երգի' «Ինձ խոստացիր»-ի բառերը.
«Սիրելի կանայք և աղջիկներ, ձեր բազմաթիվ խնդրանք-պահանջներով հրապարակում եմ «Ինձ խոստացիր» երգի խոսքերը: Հուսամ` կհավանեք:
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:
Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:
Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:
Կանցնեն օրեր ու տարիներ' քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ' քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:
Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ,
Կանցնեն բոլորը' դու մնա ինձ հետ:
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ ...