Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀԷՑ-ի շուրջ առաջացած վերջին վարկածներին ու շահարկումներին՝ պարզաբանելով մի շարք կարևոր հարցեր։
Նա ընդգծեց, որ ընկերությունը երբեք չի հերքել խնդիրների առկայությունը, ավելին՝ հենց իրենք են ամենից լավ գիտակցում առկա խոչընդոտներն ու թերությունները։ Նրա խոսքով՝ այդ խնդիրների մասին մշտապես տեղյակ են եղել թե՛ կառավարությունը, թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Ղազինյանը պարզաբանեց, որ այդ դեպքը կապված է եղել Շահումյան ենթակայանի խափանման հետ՝ տեխնիկական բնույթի խնդիր, որի հետևանքով անջատվել են մի շարք տարածքներ։ Նա շեշտեց, որ պետք է հանրայնացվեն հոսանքազրկումների պատճառն ու պատասխանատու կողմերը՝ հստակ տարանջատելով, թե որ ենթակայանն ում բալանսին է։
Ղազինյանը նշեց, որ շատ հաճախ շրջանառվող դժգոհությունները կամ սև պատկերներ որոշ դեպքերում «իմիտացիայի» տպավորություն են ստեղծում։ Սակայն իր խոսքով՝ ցուցանիշները խոսում են այլ բանի մասին. օրինակ, վերջին շրջանում հոսանքազրկումների ցուցանիշը նվազել է ավելի քան 8%-ով։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի վերաբերյալ շրջանառվող «թքած ունեմ ձեր վրա» արտահայտությանն ու դրա մանիպուլյացիային՝ Ղազինյանը այն անվանեց կեղծ շահարկում։ Նա վստահեցրեց, որ Կարապետյանի մոտեցումն ու պատասխանատվության զգացումը բարձր են, և նման արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը։
Նա նշեց, որ ՀԷՑ-ը պատրաստ է շարունակել աշխատանքը օրենքի սահմաններում և պայքարել՝ բացառապես իրավական մեխանիզմներով։
Մանրամասն՝ տեսանյութում։