Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
ՀՅԴ երիտասարդները բողոք-երթ էին իրականացնում մայրաքաղաքի փողոցներով՝ հաջակցություն Մայր Աթոռի և հայ եկեղեցականների։ «Ձեռքներդ հեռու Հայ Եկեղեցուց», «Վեհափառ կողքիդ ենք» վանկարկումներով երիտասարդներն անցորդներին կոչ էին անում սթափվել, գիտակցել վերահաս վտանգը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոից իրավապահները ներխուժել են Մայր Աթոռ՝ բերման ենթարկելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Մայր Աթոռի բակում ժողովրդի բազմությունը կանխել է իրավապահների հակաքրիստոնեական ու հակահայկական գործողությունները, իրավիճակը լարվել է և ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները հեռացել են Մայր Աթոռից։