|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի.
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։
Շուշին եւ Հադրութը պետք է դեօկուպացվեն։
Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։
Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։
Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։
Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։
Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիեւի հետ հանդիպմանը։
Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի ոդ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»։