Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ կատարվել է 5-րդ ալիքի, Երկիր Մեդիայի, Հանրային 2-րդ ՀԸ հետ, թույլ են տալիս խորապես կասկածել, որ հեռուստատեսությունը անաչառ է․ այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ աղավաղված բարքերի նշան է, աղավաղված հեռուստաընկերությունը։
«Պատահական չէ, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող հեռուստաընկերությունները իրար հետևից զրկվեցին հանրային սփռումից»,-շեշտեց Լիլիթ Գալստյանը, նշելով, խմբակցությունում կքննարկեն ՀՌՀ թեկնածուների ընտրության հարցը։
Հիշեցնենք՝ Խորհրդարանում քննարկվում է ՀՌՀ անդամի թեկնածուի ընտրության հարցը: ՔՊ-ի առաջադրած երկու թեկնածուները պատասխանում են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին։