Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Մարտի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հայանպաստ գործունեությունը՝ շեշտելով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևի ներառման ու Ադրբեջանի վանդալիզմը դատապարտող բանաձևի ընդունման հարցում գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը: