կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 15:03
Տարածաշրջան

Ամերիկացիները հաղորդագրություններ են ուղարկում Իրանին՝ խնդրելով հրաժարվել Սոլեյմանիի մահվան վրեժից. ԻՀՊԿ փոխծովակալ

Ամերիկացիները հաղորդագրություններ են ուղարկում Իրանին՝ խնդրելով հրաժարվել Սոլեյմանիի մահվան վրեժից. ԻՀՊԿ փոխծովակալ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին հաստատել է գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու՝ Իրանի վճռականությունը. հայտնում է Fars-ը։

Ըստ նրա՝ ամերիկացիները հաղորդագրություններ են ուղարկում Իրանին՝ խնդրելով հետ կանչել լեգենդար գեներալի սպանության համար վրեժ լուծելու երդումը։ Դրա դիմաց նրանք առաջարկել են չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներւը, սակայն դա «ցանկաությունը որպես իրականություն ընդունել է»։

«Բայց սա ցնորք է: Իսլամական հեղափոխության առաջնորդը պնդում է վրեժ լուծել, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է, որ վրեժն անխուսափելի է»,-  ասել է Թանգսիրին՝ հավելելով, որ «դրա ժամանակն ու տեղը» կորոշի Իրանը։