Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մինչ Իրանը ներքաշված է Իսրայելի դեմ ծանր պատերազմի մեջ, Բաքվի կողմից ֆինանսավորվող և Իրանի ներսում պանթյուրքիզմ քարոզող Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդներից Չեհրեգանին կոչ է արել Իրանի թյուրքախոսներին զինվել և դուրս գալ «ազատագրական պայքարի»։
Չեհրեգանին, ով եղել է ԻԻՀ մեջլիսի պատգամավոր, այժմ գտնվում է վտարանդիության մեջ և Բաքվի պետական թիվիների ամենասիրված հյուրերից է։
Որպեսզի պարզ լինի, թե ինչ կոչ է արել երեկ գիշեր այս անձը, հրապարակվում է կոչի թարգմանությունը ամբողջությամբ՝ հատուկ Caspian Frontiers-ի ընթերցողների համար։
Ողջո՛ւյն, Ատրպատականի վսեմ և խիզախ թյուրք ժողովուրդ։
Սիրելինե՛ր, շատ զգայուն, կրիտիկական և կարևոր մի իրավիճակում ենք։
Բարեկամնե՛ր, այսպիսի իրավիճակներ, հանգամանքներ և դրվագներ կարող են առաջ գալ 100 տարին միայն մի անգամ, և կկարողանան ապրել ու գոյատևել այն ժողովուրդները, որ կըմբռնեն այդ կարևոր և զգայուն իրավիճակները և իրենց ձեռքը կառնեն սեփական ճակատագիրն ու դրա տնօրինումը։
Եւ բառի բուն իմաստով ոչնչացման է դատապարտված այն ազգը, որ չի հասկանա, չի ըմբռնի և չի գնահատի 100 տարվա ընթացքում մեկ անգամ տրվող ազգային հնարավորությունը։
Մենք 40 միլիոնանոց ազգ ենք, և մեր իշխանությունը չի սահմանափակվում միայն Հյուսիսային Ադրբեջանի իշխանությամբ, և մեր ուժն էլ չի սահմանափակվում միայն Թուրքիայի բանակով։ Մենք ինքներս մի ազգ ենք, որ կարող ենք հարյուրավոր այլ ժողովուրդների ազատել բռնապետությունների լծից։
Մեր բոլոր տղաներն ու աղջիկները գաղափարի զինվոր են, և նրանցից ամեն մեկը մի լեռ է։ Պատրաստվե՛ք։ Միասնական եղե՛ք։ Դաշնակից եղե՛ք։ Համախմբվե՛ք։ Հայրենիք ստանում է նա, ով գիտի հայրենիքի ու հողի արժեքը։ Հայրենիքը հենց այն հողն է, որի համար մեռնող կա։
Նայե՛ք մեր դրոշին, որը զարդարող կարմիրը մեր հերոսների թափված արյունն է։ Այս դրոշը մեր ազգային հպարտությունն է, որ պիտի լինի ամեն տան մեջ։
Թո՛ղ այս դրոշը լինի ձեր տներում մինչև Միացյալ Ադրբեջանի ստեղծումը։ Եւ երբ ստեղծվի Միացյալ Ադրբեջանը, կունենանք արդեն դրա դրոշը։ Եւ դա այն դրոշն է, որ 1918թ. ստեղծել է Ռասուլզադեն և այսօր էլ այն ծածանվում է Բաքվում։ Բայց մինչ դրան կհասնենք, Հարավային Ադրբեջանում ստեղծվելիք թյուրքական պետության դրոշը լինելու է հենց այս դրոշը։ Մենք այս դրոշը կծածանենք մեր նոր պետությունը ստեղծելիս, և հետո, երբ միավորվենք Հյուսիսային Ադրբեջանի հետ, այդ ժամանակ Ռասուլզադեի ստեղծած հանրապետության դրոշը կլինի Միացյալ Ադրբեջանի դրոշը, իսկ այս դրոշն էլ կդնենք մեր թանգարանում և այդպես այն կմնա պատմության մեջ։
Պատրաստե՛ք դրոշները և պատրաստվե՛ք առնվազն սառը զենքերով փողոց դուրս գալու և պայքարելու։
Կա հավանականություն, այս հանցագործ մոլլայական ռեժիմը կկործանվի։ Եւ երբ այն կործանվեց, մենք այդ պահից տերեր չենք ունենա։ Բայց չենք ունենա նաև մեզ օգնողներ և մեր կողքին կանգնողները։ Մեր ունեցածը մեր ուժն է, մեր սրտում եղած քաջությունը, մեր արժանապատվությունը, մեր երակներով հոսող թյուրքական արյունը, մեր քաջերի ազնվական պատիվն ու խիզախությունը։
Մենք պետք է պատրաստ լինենք։ Ես խնդրում եմ, որ մեր հերոսները համախմբվեն, 3, 5, 10 կամ 15 հոգանոց խմբեր կազմեն և միանան իրար բոլոր քաղաքներում, ավաններում ու գյուղերում, անգամ լեռնային ամենափոքր գյուղերում, քաղաքների բոլոր թաղամասերում, փողոցներում, նրբանցքներում և նույնիսկ 3-ից 5 տուն ունեցող փոքր փակուղիներում։
Մեր ազգը պետք է պատրաստ լինի և միավորվի, որովհետև առջևում կարող ենք ունենալ շատ զգայուն օրեր։
Մեր զանգվածները, խմբավորումներն արդեն իսկ զինված են և հայտարարում են, որ մենք Իսրայելի կողքին ենք և պատրաստ ենք պայքարել Իրանի դեմ, և մեզ միասնականություն է պետք՝ կտրելու համար բռնապետության թևերը և ոտքերը, և հանելու համար նրա աչքերը։
Պատրաստե՛ք ձեր դաշույնները, դանակները, ծակող-կտրող գործիքները և ունեցած բոլոր սառը զենքերը և հնարավորության դեպքում զինվեք նաև ավտոմատներով և ատրճանակներով։ Առջևում ունենք վճռորոշ օրեր։ Շուտով հաղթանակը մերն է լինելու։
Հավատա՛ փրկությանդ, հավատա՛ ազատությանդ, և ազատության հույսով լցրո՛ւ քո հոգին, քանզի այս ամենի վերջը, ազգային պայքարի վերջը լինելու է հաղթանակը։ Այն շատ մոտ է։ Ես դա տեսնում եմ և միակ պայմանը դրա համար այն է, որ պատրաստ լինենք ազգի ու հայրենիքի համար նահատակության։
Մոտ ապագայում մեր ազգի և հայրենիքի փրկության և ազատության ականատեսն ենք լինելու։
Կեցցե՛ք և կեցցե՛ այն օրը, որ իր հետ բերելու է մեր հալածյալ ժողովրդի լուսաբացը։
Աղբյուրը՝ caspian_frontie