Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Երբ Թուրքիան և Ադրբեջանն իրենց հայտարարում են «մեկ ազգ, երկու պետություն», իսկ Հայաստանի օրվա թրքաբարո վարչակարգն՝ իր թուրքահպատակ առաջնորդի գլխավորությամբ սեփական ժողովրդի մի մասին դիտարկում է որպես բեռ և թողնում բախտի քմահճույքին, գնալով՝ հայտնվելու ենք ավելի դժողային իրականության մեջ, քան կանք այսօր...
Երբ որոշ ասունների անասնական ուղեղներում գիշեր ու զոր վարգում է լափելու մղումը և արցախցուն ատելու անբանական ցանկությունը, մենք, ցավոք, պարտադրված ենք լինելու կորցնել նաև Հայրենիքից մնացած այն պատառը, որն ունենք այսօր...
Համազգային աղետի ընթացքը կանգնեցնելու ճանապարհը մեկն է՝ Երկրի կառավարման ղեկը վերադարձնել նրանց, ովքեր ունեն քաղաքական, ռազմական ու դիվանագիտական լուրջ հետագիծ և որոնցից սարսափում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամին...
Իսկ թշնամին սարսափում է նրանից, ում առաջ պարտադրված է եղել տարիներով ծնկել...»։