կարևոր
2050 դիտում, 2 օր առաջ - 2025-06-04 11:17
Հասարակություն

Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

Սիսիան քաղաքում՝ ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է վերսկսել Յունիբանկի մասնաճյուղը: Այն գտնվում է ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 6/2 հասցեում:

Մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ հաճախորդների արագ և հարմարավետ սպասարկման համար։

«Ուրախ ենք ողջունել մեր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում: Մենք ձգտում ենք մոտ լինելմեր հաճախորդներին և ապահովել սպասարկման հաճելի պայմաններ՝ տրամադրելով բանկային բոլոր ծառայությունները»,- նշեց «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը։

Մասնաճյուղը մատուցում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպառողական և բիզնեսվարկերի տրամադրում, ավանդների և հաշիվների բացում, միջազգային դրամական փոխանցումներ, այդթվում՝ UBPay համակարգի միջոցով, ներդրումային գործիքներ, բազմարժութային բանկային քարտեր ևայլն: 

Մասնաճյուղում տեղադրված է ինքնասպասարկման տերմինալ և հերթերի կառավարման համակարգ՝ հաճախորդների ժամանակը խնայելու համար:  

«Մենք կշարունակենք ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման և սպասարկմանկատարելագործման մեջ, որպեսզի մեր հաճախորդները ստանան առավել հարմարավետ ևժամանակակից բանկային ծառայություններ: Յունիբանկը նախատեսում է մասնաճյուղային ցանցիփուլային արդիականացում ամբողջ Հայաստանում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է թվային ծառայությունները՝ ստեղծելով սպասարկմանհամապարփակ համակարգ, որը յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն է տալիս ընտրելբանկիհետ փոխգործակցության իրեն ամենահարմար ձևը՝ մասնաճյուղում կամ մոբայլ հավելվածներիմիջոցով»,- ասաց Յունիբանկի մասնաճյուղային ցանցի տնօրեն Արսեն Պողոսյանը: