կարևոր
2005 դիտում, 3 օր առաջ - 2025-06-03 11:46
Աշխարհ

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը կարող է տեղի չունենալ

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը կարող է տեղի չունենալ

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեռուստալաիքի փոխանցմամբ՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։

CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ «առաջին հայացքից այն գնահատվում է շատ անհետևողական և որ ամերիկացիներն անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումները։

Նա նաև ասել է, որ նոր առաջարկն ուղղակիորեն հակասում է նախորդ պայմանավորվածություններին և հայտարարել է, որ ուրանի հարստացման հարցը հաստատուն է և անսասան։

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը թույլ չի տա ուրանի հարստացում։

Հիշեցնենք՝ Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել։