Փոխարժեքներ
06 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Նա նշել է, որ բանակցություններում որոշակի առաջընթաց են գրանցում և հուսով է՝ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է շարժվում։
«Նախագահ Թրամփը ցանկանում է, որ այս հարցը հնարավորության դեպքում լուծվի դիվանագիտական ճանապարհով, ուստի մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջ շարժվենք», - ասել է Ուիթքոֆը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցի շուրջ և սպասում է հաջորդ հանդիպման ամսաթվին և վայրին Օմանից, որը միջնորդի դեր է խաղում։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն և Իրանն արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։ Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։
Ապրիլի 26-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։