Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի շրջանի Գալիի տարածքում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել։ Հայտնում է Aliq.ge-ն։
Աբխազիայի դե ֆակտո Պետական անվտանգության ծառայության (СГБ) հաղորդմամբ, դե ֆակտո գերատեսչությունը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության հետ միասին բացահայտել է «պետական սահմանն ապօրինի հատելու հոսք», ինչի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների երկու խումբ է ձերբակալվել։
«Մեկ խմբում ընդգրկված են Թուրքիայի երկու քաղաքացիներ՝ 1997 թվականին ծնված Սելչուկ Գուրենը, որը, ըստ օպերատիվ տվյալների, միջազգային հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից՝ նախկինում կատարված սպանության համար Թուրքիայում, և 2001 թվականին ծնված Դողան Բերսանը, որ նույնպես հետախուզվում է սպանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար», — ասված է հայտարարության մեջ։
Նշված է նաև, որ մայիսի 26-ին «ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ՝ 1974 թվականին ծնված Ազիզով Հասան Էթիբար օղլուն և 1990 թվականին ծնված Թահմազլի Նամազ Թահմազ օղլուն»։
Հաղորդագրության համաձայն, «Վրաստանի տարածքում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար նրանք փորձել են թաքնվել Աբխազիայի տարածքում»։
Ի տարբերություն Ադրբեջանի քաղաքացիների, դե ֆակտո ՊԱԾ-ը չի հստակեցնում, թե ուր և ինչ նպատակով էին մեկնում ձերբակալված Թուրքիայի քաղաքացիները։
Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո պետական անվտանգության ծառայության քննչական վարչությունը ձերբակալվածների նկատմամբ գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով (սահմանի ապօրինի հատում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով)։
Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դեռևս Թբիլիսիից մեկնաբանություն չկա։